ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին

Թրամփը հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին
30.11.2016 | 19:41

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին՝ ասվում է անցումային հանձնախմբի հաղորդագրության մեջ: Չաոն աշխատանքի նախարար է եղել Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմում, Սենատում մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելի կինն է:


Չաոն ասիական ծագմամբ առաջին կինն է, որը նախարար է դարձել ԱՄՆ-ում:
Ծնվել է Թայվանում՝ մայրցամաքային Չինաստանից փախստականների ընտանիքում, ԱՄՆ-ում ապրում է ութ տարեկանից: Նախքան քաղաքական գործունեությունն սկսելը աշխատել Է Citicorp-ում և Bank of America-ում: 1980-ականների երկրորդ կեսից տարբեր պաշտոններ է զբաղեցրել հանրապետական նախագահների վարչակազմում: ԱՄՆ-ի նոր վարչակազմն աշխատանքի ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին Թրամփի պաշտոնակալությունից հետո:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ